Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հեռախոսազրույցի գաղտնալսման հայտնի գործի շրջանակում ի հայտ են եկել մի շարք հանգամանքներ. Գրիգորյան

Հեռախոսազրույցի գաղտնալսման հայտնի գործի շրջանակում ի հայտ են եկել մի շարք 
հանգամանքներ. Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության տնօրեն Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքի առթիվ մի շարք հանգամանքներ հայտնաբերվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«Նախաքննությունն իր բնականոն հունով ընթանում է։ Այո, կան մի շարք հայտնաբերված հանգամանքներ, սակայն նախաքննության շահերից ելնելով` այս փուլում չեմ կարող ասել դրանց մասին»,-ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ յուրաքանչյուր գործով միշտ կատարվել է օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն՝ անկախ այն հանգամանքից որևէ մեկը պաշտոնավորում է, թե ոչ: Գրիգորյանը հիշեցրեց, որ ավելի վաղ հայտնել էր, որ հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է այդ խոսակցությունը:

2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվել էր հեռախոսազրույցի ձայնագրություն, որում Մարտի 1-ի գործով մանրամասների ու դրա շրջանակում կալանավորման որոշումների մասին են զրուցում Ազգային անվտանգության ծառայության այդ ժամանակվա գործող տնօրեն Արթուր Վանեցյանը և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Վանեցյանը նշել է, որ այն եղել է զուտ իրավաբանական քննարկում: Սասուն Խաչատրյանը դա որակել է իրենց կանգնեցնելու խղճուկ փորձ: ՀՀ քննչական կոմիտեում վարույթ էր ընդունվել հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի  (նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) 1-ին մասի և 254-րդ հոդվածի (hամակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը) 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am