Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու դեպքի առթիվ հարուցված 
քրեական գործի նախաքննությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռք բերելու, պահելու, դրանք ապօրինի իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1972 թվականին, անհայտ անձից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել թմրանյութ հանդիսացող «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց՝ խոշոր չափի` ընդհանուր 0,0055 գրամ քաշով, որը 2019թ. հունիսի 15-ին Երևան քաղաքի Երզնկյան փողոցում գտնվող իր տանը իրացրել է Արմավիր  քաղաքի՝ 1972թ. ծնված բնակչին:

Բացի այդ, 46-ամյա տղամարդը, անհայտ անձից առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել ընդհանուր՝ 0,024 գրամ քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց, որը 2019թ. հուլիսի 4-ին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից անձնական զննությամբ հայտնաբերվել է վերջինիս տաբատի ձախ գրպանից, ինչպես նաև` նույն օրը վերջինիս տանը կատարված խուզարկությամբ ննջասենյակից հայտնաբերվել է ընդհանուր` 0,0015 գրամ քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1972 թվականին ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ խափանման  միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 1974թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am