Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից. նա տեղափոխվել է «Երևան- Կենտրոն» ՔԿՀ

 Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից. նա տեղափոխվել է «Երևան-
Կենտրոն» ՔԿՀ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը,  «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում վիրահատվելուց և մոտ 2 շաբաթ այնտեղ գտնվելուց հետո, դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քրեակատարողական  վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Ռոբերտ Քոչարյանն արդեն տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Նրա ինքնազգացողությունն արդեն լավ է»,- ասաց Նավիկյանը։

Քոչարյանին վիրահատել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ հոկտեմբերի 9-ին։

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 30-ի առավոտյան նույնպես տեղափոխվել էր բժշկական հաստատություն բուժզննման համար և հենց նույն օրն էլ վերադարձել էր «Երևան-Կենտրոն» ՔԿ:

Datalex դատական տեղեկատվական համակարգի համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ