Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է. Հայկ Մարության
09:54, 21 Հոկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Բրյուսելում մասնակցում է «BusWorld Europe 2019» ցուցահանդեսին:
«Տոնակատարություններից անմիջապես հետո մեկնեցի Բրյուսել՝ մասնակցելու «BusWorld Europe 2019» ցուցահանդեսին։ Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Հայկ Մարությանը:
Երևանն այս տարի տոնում է իր 2801-ամյակը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում