Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ նախագահն ընդունել է «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովի մասնակիցներին

ՀՀ նախագահն ընդունել է «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա 
համաժողովի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Լիխտենշտայնի արքայադուստր Տատյանա Լատորֆին, Եվրոպական հանձնաժողովի կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի գլխավոր հանձնակատար Թեմիս Քրիստոֆիդուին, «Կրթություն բոլորի համար» (Teach For All) միջազգային կրթական ցանցի համահիմնադիր և ղեկավար Ուենդի Քոփին, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանին և «Կրթություն բոլորի համար» ցանցի միջազգային խորհրդակցական հանձնախմբի անդամ Չավիե Պրատս-Մոննին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերը Հայաստանում են՝ մասնակցելու «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովին, որն այս տարի անցկացվում է մեր երկրում: Նրանք նախագահին տեղեկություններ են ներկայացրել համաժողովի, իրենց ծրագրերի ու աշխատանքների մասին:

Նախագահ Սարգսյանը ողջունել է Հայաստանում համաժողովի անցկացումը: Նա նշել է, որ «Կրթություն բոլորի համար» ցանցի ծրագիրը հաջողությամբ է իրագործվում ինչպես շատ երկներում, այնպես էլ Հայաստանում՝ հնարավորություն տալով երիտասարդ ու տաղանդավոր մասնագետներին դասավանդել անգամ հեռավոր դպրոցներում: «Այն իսկապես արժեքավոր ծրագիր է: Հուսով եմ, շարժումը երկար կյանք կունենա Հայաստանում և հաջողությամբ կշարունակվի»,-նշել է նախագահը՝ հաջողություններ մաղթելով թե՛ «Կրթություն բոլորի համար» ցանցին, թե՛ «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամին: Նախագահը գնահատելի է համարել նրանց գործունեությունը և արդյունավետ աշխատանք մաղթել համաժողովին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am