Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սեուլում ձերբակալել են ԱՄՆ-ի դեսպանատան տարածք ներխուժած 19 ուսանողի

Սեուլում ձերբակալել են ԱՄՆ-ի դեսպանատան տարածք ներխուժած 19 ուսանողի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնինն ուսանող Է ձերբակալվել Սեուլում ԱՄՆ-ի դեսպանատան տարածք անօրինականորեն մտնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը:

Կորեայի Հանրապետության Պրոգրեսիստների ուսանողական դաշինքի անդամները հոկտեմբերի 18-ին թափանցել են Սեուլում ամերիկյան դեսպանատան տարածք եւ ցույց են կազմակերպել այնտեղ, ինչի համար ձերբակալվել են ոստիկանության կողմից:

Ոստիկանության հայտարարության համաձայն, միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 14:50-ին (Երեւանի ժամանակով 09:50-ին): Տասնյոթ ուսանողներ աստիճանի օգնությամբ մագլցելով անցել են դեսպանատան ցանկապատի վրայով եւ Հարավային Կորեայում ԱՄՆ-ի դեսպան Հարրի Հարիսի նստավայրի շենքի առջեւ պլակատ են պարզել հետեւյալ գրութամբ. «Հարիս, որ ԱՄՆ-ի զորքերի ներկայության համար վճարման հնգակի բարձրացում ես պահանջում, հեռացի՛ր մեր երկրից»:

Եվս երկու ուսանողներ միայն փորձել են անցնել ցանկապատի վրայով: Բոլոր 19 հոգին Էլ ձերբակալված են. նրանց մեղադրում են անօրինական ներթափանցման եւ անօրինական ներթափանցման փորձ կատարելու մեջ: Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել Է ուսանողների գործողությունը:

Հոկտեմբերի 18-ին երկրի ԱԳն-ն հայտնել Է, որ Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ն հոկտեմբերի 23-ից 24-ը Միացյալ Նահանգների Հավայիի նահանգի Հոնոլուլու մայրաքաղաքում բանակցությունների հերթական փուլը կանցկացնեն Կորեական թերակղզում ամերիկյան զորակազմի հետ կապված ծախսերի բաշխման շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am