Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Թուրքիան Սիրիայում ռազմական գործողությունից հետո, չի կարող դառնալ ԵՄ-ի անդամ. Չեխիայի նախագահ

Թուրքիան Սիրիայում ռազմական գործողությունից հետո, չի կարող դառնալ ԵՄ-ի անդամ. Չեխիայի նախագահ


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հյուսիսում Անկարայի ռազմական գործողությունը պատերազմական հանցագործություն Է, ուստի Թուրքիան չի կարող ընդունվել Եվրամիություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել Է հարցազրույցում, որը հոկտեմբերի 17-ին հեռարձակվել Է Պրահայի Barrandov հեռուստաալիքով:
«Կարծում եմ, որ Թուրքիան պատերազմական հանցագործություն Է կատարել, ուստի նա առնվազն չի կարող ընդունվել Եվրամիություն»,- ասել Է նա:
«Քրդական ստորաբաժանումներն ամենագործուն ուժն Էին ԻՊ-ի դեմ պայքարում: Մենք նրանց կարիքն ունեինք, երբ հարկավոր Էր կռվել ԻՊ-ի դեմ: Այնուհետեւ Ամերիկան, Եվրոպան դավաճանեցին քրդերին»,- հայտարարել Է Զեմանը:
Անկարան, նրա պնդմամբ, մասնակցել Է ԻՊ-ի ֆինանսավորմանը: «Թուրքիան դե ֆակտո ֆինանսավորում Էր ԻՊ-ին՝ նրանից նավթ գնելով: Թուրքերի կողմում կռվում Է այսպես կոչված թուրքական միլիցիան: Դա ոչ այլ ինչ Է, քան ԻՊ-ի ճյուղավորումը»,- նշել Է Չեխիայի ղեկավարը: Բացի այդ, նրա համոզմամբ՝ ռազմական գործողությունը նպաստում Է թուրքական հասարակության իլամացմանը: «Թուրքիան մոտենում Է արմատական իսլամիզմին, այն իսլամիզմին, որը սպանություններ Է կատարում: Դա ցուցադրվեց Սիրիայի հյուսիսում»,- հավելել Է Զեմանը:
Հիշեցնենք, որ Չեխիայի խորհրդարանը հոկտեմբերի 15-ին քվեարկել Է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ ձեռնարկելու օգտին, որոնք կստիպեին Անկարային կանգնեցնել ռազմական գործողությունը: Խորհրդարանականները նաեւ պաշտպանել են Թուրքիայի նկատմամբ զենքի արգելանքին հանրապետության միանալու վերաբերյալ Չեխիայի կառավարության կողմից հոկտեմբերի 14-ին ընդունված որոշումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ