Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Պարտադիր, բայց առանց գնահատման

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Պարտադիր, բայց առանց գնահատման

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հանրակրթական դպրոցներում շախմատ առարկայի դասավանդման նպատակահարմարության հարցը պարբերաբար դառնում է քննարկման առարկա։ Ծնողների շրջանում դժգոհությունները պայմանավորված են դասավանդման մեթոդաբանությամբ, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ խնդիրները բարդ են եւ երեխաներն առանց ծնողի օգնության չեն կարողանում դասապատրաստում իրականացնել։

Երեւանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն, միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ ոլորտի պատասխանատուների եւ մասնագետների մեծամասնությունն այն կարծիքին է, որ շախմատը պետք է մնա որպես հիմնական պարտադիր առարկա, սակայն փոփոխություն կարող է լինել գնահատման համակարգում։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանն էլ հավելեց, որ երբ այս առարկայից գիտելիքների ստուգումը գնահատելի ենք դարձնում եւ չենք վերաբերվում որպես տրամաբանության զարգացման գործիքի, ապա որոշակիորեն խնդիրներ են առաջանում։ «Գաղտնիք չէ, որ բոլոր դասարաններում լինում են մեկ կամ մի քանի ծնողներ, որոնք լուծում են խնդիրները եւ պատասխանները տրամադրում մյուսներին։ Սա արդեն իսկ ցույց է տալիս, որ առարկան լիարժեքորեն չի ծառայում այն նպատակին, որի համար նախատեսված է եւ ամենակարեւորը՝ երեխայի մոտ կոտրում է սովորելու մոտիվացիան»,- կարծիք հայտնեց պատգամավորը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am