Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ոստիկանությունը հայտնում է Նոյեմբերյանի ծառայողների կողմից ապօրինի ծառահատումների բացահայտման մասին

Ոստիկանությունը հայտնում է Նոյեմբերյանի ծառայողների կողմից ապօրինի 
ծառահատումների բացահայտման մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները հոկտեմբերի 14-ին ապօրինի ծառահատման դեպքերը կանխելու և բացահայտելու նպատակով ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Արդյունքում՝ բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել «ՈՒԱԶ» մակնիշի երկու ավտոմեքենա, որոնք բարձված են եղել փայտանյութով՝ ընդհանուր 3 խմ։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Ապօրինի ծառահատումների հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am