Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Մոսկվայում գերազանցվել Է ջերմաստիճանի՝ 130 տարվա վաղեմության ռեկորդը

Մոսկվայում գերազանցվել Է ջերմաստիճանի՝ 130 տարվա վաղեմության ռեկորդը
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ջերմաստիճանի նոր բացարձակ ռեկորդ Է սահմանվել հոկտեմբերի 17-ի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 17-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Մոսկվայի օդերեւութաբանական բյուրոյում: «Ժամը 14:00-ի դրությամբ օդի ջերմաստիճանը ԺՏՆՑ-ում, որտեղ տեղակայված Է քաղաքի բազային օդերեւութաբանական կայանը, ընդհուպ մոտեցել Է 18 աստիճանին: Այսպիսով, գերազանցվել Է Մոսկվայում օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում առավելագույն 17,4 աստիճանը, որը արձանագրվել Էր 1989 թվականի հոկտեմբերի 17-ին»,-պատմել Է գործակալության զրուցակիցը: Անընդմեջ օդերեւութաբանական դիտարկումները Մոսկվայում սկսվել են 1879 թվականից:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am