Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է Կոտայքի մարզի դատախազին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է Կոտայքի մարզի դատախազին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի համաձայն՝ Կոտայքի մարզպետարանում ուսումնասիրվել է ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի 2019թ․սեպտեմբերի 23-ի «Քասախ համայնքի 2019 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին» N 567  որոշման իրավաչափությունը:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Կոտայքի մարզպետարանից:

Նշված որոշումը կայացնելու լիազորությունը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածով վերապահված է համայնքի ավագանուն՝ այն է․  «1. Համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված կարգով` 5) հաստատում է համայնքի բյուջեն, բյուջեի` համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները և բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը.․․»:

Անտեսելով վերը նշված  իրավանորմի պահանջը՝ Քասախ  համայնքի ղեկավարն ընդունել է N 567 որոշումը, որով գործող օրենսդրությանը հակասելու միջոցով վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am