Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ճապոնական ֆլեյտայի մեղեդիները հնչեցին կոմիտասյան մշակութային օջախում

 Ճապոնական ֆլեյտայի մեղեդիները հնչեցին կոմիտասյան մշակութային օջախում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ճապոնացի հայտնի երաժիշտ Իրիե Յոսուկեն հոկտեմբերի 16-ին ելույթ ունեցավ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա ճապոնական ինքնատիպ գործիքի`շակուհաչիի գեղեցիկ մեղեդիներով գրավեց դահլիճում ներկա արվեստասերներին:

Համերգին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան` նշելով, որ մեծ պատիվ է բոլորին հրավիրել ճապոնական մշակութային միջոցառմանը և ողջունել շակուհաչիի` հնդկեղեգի ֆլեյտայի կատարող Իրիե Յոսուկեին:

«Չնայած Հայաստանի և Ճապոնիայի աշխարհագրական հեռավորությանը, մեր երկու ժողովուրդները զարմանալիորեն շատ ընդհանուր հոգևոր արժեքներ ունեն, որոնք առավել ակնհայտ են մեր երաժշտական մոտեցումներում: Ես խորապես համոզված եմ, որ երաժշտությունը կարևոր հիմնասյուն է ազգերի միջև երկխոսության և բարեկամական կապերի ամրապնդման համար»,-շեշտեց դեսպանը:

Անդրադառնալով ֆլեյտահար Իրիե Յոսուկեին` Յամադան ընդգծեց, որ նա անվանի ճապոնացի երաժիշտ է, որը ճապոնական մշակույթը ներկայացրել է բազմաթիվ երկրներում` իր երաժշտությամբ փորձելով խաղաղություն տարածել տարբեր ժողովուրդների միջև:

«Սա նրա երկրորդ այցն է Հայաստան, և ես կարծում եմ, որ մենք կկարողանանք երաժշտության միջոցով էլ ավելի զարգացնել երկու երկրների փոխհարաբերությունները` համագործակցելով հայ և ճապոնացի արվեստագետների հետ»,-ասաց Ջուն Յամադան:

Իրիե Յոսուկեն տպավորեց երաժշտասերներին իր կատարումներով և փորձեց նվագել սովորեցնել ներկաներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am