Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պատրաստ է քննարկել բոլոր հարցերը:

«Մեր նախորդ հանդիպման ժամանակ ես խոսում էի այն մասին, որ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների շրջանակը շատ արագ տեմպերով ընդլայնվում է: Կայացրած որոշմամբ,  հիմնադրամը սկսել է վճարումներ կատարել 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, ինչպես նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած զինվորներին: Մենք մեկ ու կես տարվա ընթացքում 19 տարի հետ ենք գնացել, 19 տարվա շահառուների խնդիր լուծել ենք, մեր նպատակն այն է, որ հասնենք ամենասկիզբ, բայց դա որոշակի ժամանակ ու աշխատանք է պահանջում, ինչը մենք կկատարենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպմանը ներկա զոհված զինծառայողների մայրերը բարձրացրեցին իրենց մտահոգող մի շարք հարցեր, մասնավորապես, այն, որ իրենք դուրս են մնացել շահառուների ցանկից: Նրանք ակնկալում են վարչապետի ուշադրությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլորի հարցերն էլ իրենց ուշադրության կենտրոնում են, կառավարությունը խնդիրները մի անգամից լուծել չի կարող, հետևաբար առաջ են շարժվում փուլ առ փուլ լուծելու տրամաբանությամբ:

«Մենք անելու ենք դա, և ժամկետների առումով գնալու ենք ամենասկիզբը, սակայն այդ դեպքում էլ չենք կարող համարել, որ բոլոր խնդիրները լուծված են: Կան կատեգորիաներ, ըստ որոնց, ծառայության ընթացքում զոհված զինվորները դեռ հիմնադրամի շահառու չեն համարվում: Հիմա մենք առաջին փուլով անդրադառնում ենք նրան, որ շահառու դառնան մարտական հերթապահության ժամանակ զոհված, բայց ոչ մարտական գործողությունների բռնված զինվորների ընտանիքները: Օրինակ, մարտի չի բռնվել, սակայն հակառակորդի կրակոցից զոհվել է: Հաջորդ փուլով կանդրադառնանք դժբախտ պատահարներին և այսպես շարունակ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ կառավարությունը ոչ պատշաճ վերաբերմունք չի ունենա զինծառայության ընթացքում որևէ պայմանում զոհված զինվորների ընտանիքների, կամ, ընդհանրապես, որևէ քաղաքացու նկատմամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am