Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նարուհիտո կայսեր գահակալման աթիվ շքերթը կարող Է հետաձգվել թայֆունի պատճառով

Նարուհիտո կայսեր գահակալման աթիվ շքերթը կարող Է հետաձգվել թայֆունի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը «Հագիբիս» թայֆունի հետեւանքների պատճառով կարող Է հետաձգել տոնական շքերթը Նարուհիտո կայսեր գահակալման առթիվ, որը պլանավորված Է հոկտեմբերի 22-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NHK հեռուստաալիքը: Հեռուստաընկերության տվյալներով՝ Ճապոնիայի կառավարությունը քննարկում Է Տոկիոյում տոնական երթի հետաձգման հարցը, որը նախատեսվում Էր անցկացնել հաջորդ երեքշաբթի օրը կայսեր գահակալության արարողությունից հետո: Կառավարությունը վկայակչում Է «Հագիբիս» թայֆունի հետեւանքների դեմ պայքարելու անհրաժեշտությունը:

Տարերքի հարվածից երկրում զոհվել Է առնվազն 74 մարդ: Թայֆունն իր հետ բերել Է ուժգին քամիներ ու առատ անձրեւ: Պաշտոնյաները նշում են, որ շատ շրջաններում երկու օրում տեղացել Է տարեկան նորմայի մինչեւ 40 տոկոսը: Ջրասույզ Է եղել ավելի քան 13 հազար տուն, եւս ավելի քան 1100 տուն մասնակիորեն ավերվել Է: Սաստիկ անձրեւներն ավելի քան 100 սողանք են առաջացրել ամբողջ երկրում: Մոտավորապես 12 հազար տուն դեռեւս մնում Է առանց Էլեկտրականության կամ ջրի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am