Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հրշեջները մարել են Զորավանի բրիկետների արտադրամասում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Զորավանի բրիկետների արտադրամասում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 15-ին, ժամը  01:51-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի անասնապահական համալիրի տարածքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զորավան գյուղի սկզբնամասում՝ բրիկետների արտադրամասի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:00-ին, մարվել  հոկտեմբերի 16-ին, ժամը՝ 18:12-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել են մոտ 120 տ ծղոտ, տանիքի ասբոշիֆեր՝ մոտ 170 քմ , մասամբ՝ բրիկետի արտադրության սարքավորումներ և հումքի աղաց: Տուժածներ չկան:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է մեկ օժանդակ մեքենա՝ տրակտոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am