Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Արման Թաթոյանը ներառական կրթության խրախուսմանն ուղղված իրազեկման արշավի մեկնարկը տվել է դպրոցից

Արման Թաթոյանը ներառական կրթության խրախուսմանն ուղղված իրազեկման 
արշավի մեկնարկը տվել է դպրոցից

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը սկսում է ներառական կրթության խրախուսմանն ուղղված իրազեկման արշավ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ծրագրի մեկնարկի առթիվ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներառական կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը և հաշմանդամություն ունեցող Գոհար Նավասարդյանը հանդիպել են Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտների հետ։ Դպրոցը 2007 թվականից իրականացնում է ներառական կրթություն։

«Մենք պետք է խթանենք մեր երկրում ներառական կրթությունը, բացահայտենք յուրաքանչյուր երեխայի կարողություններն ու նպաստենք նրանց ինքնադրսևորմանը։ Մենք պետք է նաև հարգանքով վերաբերենք յուրաքանչյուր երեխայի և նրանց ինքուրույն կյանք վարելու հմտություններ սովորեցնենք»,- բացման խոսքի ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա երեխաներին հետ քննարկել է իրենց իրավունքներն առնչվող հարցերը։

Անահիտ Բախշյանը կարևորել է, որ բոլոր կրթօջախները հարմարեցված լինեն, իսկ կրթությունը հասանելի լինի բոլոր երեխաների համար։

Գոհար Նավասարդյանը, ով վերջերս միջազգային մրցույթում մրցանակի է արժանացել, երեխաներին կոչ է արել  կամքի ուժ դրսևորել կյանքում բոլոր խնդիրները հաղթահարելու համար։

«Ես երկար ժամանակ տնային պայմաններում եմ ստացել կրթություն, ու հիմա շատ ուրախ եմ տեսնել, որ երեխաների համար ստեղծված են հնարավորություններ ուսումը հենց դպրոցում ստանալու, միմյանց հետ շփվելու համար»,- ասել է Գոհար Նավասարդյանը։

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ