Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

ՀՀ վարչապետը և Արցախի նախագահը քննարկել են Հայաստան-Արցախ կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետը և Արցախի նախագահը քննարկել են Հայաստան-Արցախ կապերի 
ամրապնդմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի15-ին կառավարությունում հանդիպում է ունեցել  Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

ողջունելով Արցախի նախագահին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի պարոն նախագահ, հարգելի պարոն Սահակյան,

ուրախ եմ Ձեզ տեսնելու համար և կարևոր եմ համարում մեր պարբերական հանդիպումները և շփումները: Իհարկե, հանրությունն այդ հանդիպումներից ու շփումներից ոչ բոլորի մասին է տեղեկանում, որովհետև մենք գործնականում անընդհատ կապի մեջ ենք և անընդհատ տարբեր հարցերով քննարկումներ ենք ունենում: Այսօրվա քննարկումն էլ կարծում եմ, կարևոր է, վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք հանդիպումների, քննարկումների արդյունքները և տպավորությունները Ձեզ հետ կիսելու առումով: Այնպես որ, շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար»:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը իր խոսքում նշել է.

«Շնորհակալություն, պարոն վարչապետ:

Ես նույնպես ուրախ եմ հանդիպման համար: Ինչպես կարգն է այս հանդիպումների ժամանակ քննարկել, տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, նշանավոր իրադարձություններ, և այդ ամենի մասին ես Ձեզ տեղեկություններ կհաղորդեմ: Եվ այս կարգի հանդիպումների ժամանակ մենք ի մի ենք բերում նախորդ ժամանակաշրջանի աշխատանքները և նախանշում հաջորդ մեր առաջադրանքները: Շատ ուրախ եմ հանդիպման համար»:              

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են Հայաստան-Արցախ կապերի զարգացմանը և ամրապնդմանը վերաբերող հարցեր։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ