Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Աննա Հակոբյանի այցերի շնորհիվ է, որ ՀՀ-ն ունի զարգացած մանկական ուռուցքաբանություն. Գևորգ Թամամյան

Աննա Հակոբյանի այցերի շնորհիվ է, որ ՀՀ-ն ունի զարգացած մանկական 
ուռուցքաբանություն. Գևորգ Թամամյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության «Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի տիկին ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի ԱՄՆ կատարած այցին՝ նշելով, որ այդ այցի ընթացքում աշխարհի ամենահայտնի մանկական քաղցկեղի կենտրոնի (St. Jude մանկական հետազոտական հիվանդանոցի) հետ համագործակցության հուշագրի ստորագրման արդյունքում է, որ այսօր այդ կենտրոնի կողմից կազմակերպված մանկական ուռուցքաբանության բազմաթիվ միջազգային ծրագրերում Հայաստանն առաջինն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գևորգ Թամամյանը գրել է. «Այս տարվա ապրիլին տեղի ունեցավ այց ԱՄՆ մի քանի քաղաքներ, որի նպատակներից էր «City of Smile» և «Իմ քայլը» հիմնադրամների համար դրամահավաքները և բազմաթիվ այլ հանդիպումներ, որոնք օգնելու էին Հայաստանին: Ուրեմն, 2 շաբաթվա ընթացքում հավաքներ էին լինում ԱՄՆ տարբեր խոշոր քաղաքներում, ինչը նշանակում է երկարատև և հոգնեցուցիչ թռիչքներ, կարճատև կանգառներ այդ քաղաքներում, ընթացքում բազմաթիվ չդադարող հանդիպումներ: Բոլոր հանդիպումներին, բնական է, պատվիրակության բոլոր անդամներով չէինք մասնակցում, և ով որ կարողանում էր "ազատվել մի քանի ժամով", ցերեկ լիներ, թե երեկո, քնում էր, որ մի փոքր հանգստանա: Բայց մի հոգի մասնակցում էր այդ բոլոր հանդիպումներին՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Առանց տրտնջալու, առանց հոգնած լինելու մասին խոսելու, դա նրա պարտականությունը չէր, բայց ինքնակամ վերցրել էր այդ բեռն իր վրա, և առանց բողոքելու առաջ էր տանում:

Եթե ավելի կարճ, այդքան թռիչքների ընթացքում չի եղել մի դեպք, որ տիկին Աննան ճամփորդի բիզնես դասով, միշտ եղել է պատվիրակության հետ՝ էկոնոմ դասում: Չեմ պատկերացնում մի երկիր, որի ղեկավարի տիկինը նախ այդքան ինտենսիվ գրաֆիկով այցեր կատարի, և այն էլ էկոնոմ դասով: Իսկ ինչ վերաբերվում է արդյունքներին, չեմ ուզի շատ երկար գրեմ, միայն մի փաստ ասեմ, որ նաև այդ այցի արդյունքում է, որ այսօր Հայաստանում մինչև 25 տարեկան քաղցկեղով հիվանդ երեխաներն ու երիտասարդները հնարավորություն ունեն անվճար բուժում ստանալու։ Թե ձեր կարծիքով այդ բուժման գումարները օդից են ընկնում... Նաև այդ այցի ընթացքում աշխարհի ամենահայտնի մանկական քաղցկեղի կենտրոնի (St. Jude մանկական հետազոտական հիվանդանոցի) հետ համագործակցության հուշագրի ստորագրման արդյունքում է (ի միջի այլոց Հայաստանը դարձավ St. Jude հիվանդանոցի կողմից ստեղծված համաշխարհային ալյանսի առաջին անդամը), որ այսօր այդ կենտրոնի կողմից կազմակերպված մանկական ուռուցքաբանության բազմաթիվ միջազգային ծրագրերում Հայաստանն առաջինն է: Նաև այդ այցերի արդյունքում է, որ մի քանի օր առաջ Գերմանիայի խոշորագույն մանկական քաղցկեղի կենտրոնի ղեկավարը, երբ իր աչքերով տեսավ այստեղ կատարվող աշխատանքները, բառացի ասաց, որ մանկական ուռուցքաբանության բնագավառում Հայաստանը ոչ թե զարգացող է, այլ զարգացած։ Եվ այս զարգացումը, միանշանակ, շարունակվելու է»։

 

 

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ