Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո կվերածվի Եվրոպայի նոր մրցակցի. Մերկել

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո կվերածվի Եվրոպայի նոր մրցակցի. Մերկել


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո կվերածվի Եվրոպայի նոր մրցակցի, ինչի կապակցությամբ Եվրամիությանը հարկավոր կլինի Էլ ավելի մրցունակ դառնալ: Այս կարծիքը հոկտեմբերի 15-ին հայտնել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բեռլինում ելույթ ունենալով Գերմանական մեքենաշինության միության նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեծ Բրիտանիան նոր մրցակցի կվերածվի հենց Եվրոպայի դարպասի մոտ»,-ասել Է նա: Այդ կապակցությամբ, ԳԴՀ-ի կանցլերի կարծիքով, ԵՄ-ին հարկ կլինի Էլ ավելի մեծ ջանքեր գործադրել «իր մրցունակությունը բարձրացնելու» համար:
Մերկելն ընդգծել Է, որ Գերմանիայի իշխանությունները «մինչեւ վերջին րոպեն աշխատելու են» հասնել կանոնակարգված Brexit-ի: Նա նշել Է Լոնդոնի հետ դժվարին բանակցությունները իռլանդական սահմանի հարցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am