Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը Ղազախստանում երկրորդն է
12:29, 15 Հոկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը Ալմաթիի միջազգային մրցաշարում 2-րդն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտվեց Ալմաթի Օփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 36 շախմատիստ, այդ թվում՝ 9 գրոսմայստեր:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը: Շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և գրավեց 2-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող դարձավ Բրազիլիան ներկայացնող գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիերը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում