Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը Ղազախստանում երկրորդն է

Armenpress 12:29, 15 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը Ալմաթիի միջազգային մրցաշարում 2-րդն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտվեց Ալմաթի Օփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 36 շախմատիստ, այդ թվում՝ 9 գրոսմայստեր:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը: Շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և գրավեց 2-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող դարձավ Բրազիլիան ներկայացնող գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am