Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Նախարար Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՋՕԸ-երի տնօրենների հետ

Նախարար Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՋՕԸ-երի տնօրենների հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկել են ոլորտին առնչվող աշխատակարգային և կազմակերպչական հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Եփրեմյանը։

Նախարար Պապիկյանը նկատել է, որ ընթացիկ տարվա աշխատանքների արդյունավետությամբ, ինքնածախսածածկման մակարդակով և ջրային ռեսուրսների օպտիմալ կառավարմամբ է պայմանավորված ջրային ոլորտի կազմակերպաիրավական հետագա տեսլականը։

Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները, ըստ մարզերի, նախարարին են զեկուցել հավաքագրումների փաստացի մակարդակը, ջրօգտագործողների հետ աշխատանքների կազմակերպման բարդություններն ու սեզոնային խնդիրները։ Ըստ ստացված տվյալների՝ 2019 թվականին նախորդ տարվա համեմատությամբ հավաքագրվել է 578 մլն դրամով ավելի գումար, էլեկտրաէներգիայի գծով կատարվել՝ 1,7 մլրդ դրամի խնայողություն:

Սուրեն Պապիկյանը մտահոգություն է հայտնել ՋՕԸ-երի կողմից գանձումների փաստացի ցուցանիշների առնչությամբ և հատուկ ընդգծել, որ անհրաժեշտ է վերջ դնել տարիներով հաստատված այն գործելաոճին, երբ կառավարությունը ստիպված է լինում բյուջեից ամեն տարի փոխհատուցել ՋՕԸ-երի անարդյունավետ աշխատանքների հետևանքով գոյացած պարտքերը։

Ավարտին նախարարը ոլորտի առողջացման և ցուցանիշների բարելավման ուղղությամբ մի շարք ցուցումներ և հանձնարարականեր է տվել ներկաներին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am