Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանի Մեծարենցի փողոցում տան պատ է փլուզվել

Երևանի Մեծարենցի փողոցում տան պատ է փլուզվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hոկտեմբերի 14-ին, ժամը 13:49-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մեծարենցի փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, իսկ մյուս պատերին կան ճաքեր, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ առավոտյան փլուզվել է Մեծարենցի փողոցի տներից մեկի ննջասենյակի պատի արտաքին շերտը՝ մասամբ (մոտ 4 քմ), առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ: Տանը կից մեկ այլ տան արտաքին պատերին առկա են ճաքեր. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am