Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սիրիայում Թուրքիայի գործողությունն սպառնում Է տարածաշրջանի հետագա ապակայունացմամբ. Ստոլտենբերգ

Սիրիայում Թուրքիայի գործողությունն սպառնում Է տարածաշրջանի հետագա ապակայունացմամբ. Ստոլտենբերգ


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը զգուշանում Է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը կարող Է հանգեցնել ամբողջ տարածաշրջանի իրադրության հետագա ապակայունացման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է հոկտեմբերի 14-ին՝ Լոնդոնում ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 65-րդ նստաշրջանում:
«Հոկտեմբերի 11-ին ես Ստամբուլում հանդիպեցի նախագահ Էրդողանի, արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի եւ պաշտպանության նախարար Աքարի հետ: Ես նրանց հայտնեցի իմ լուրջ անհանգստությունը շարունակվող գործողության եւ տարածաշրջանաային հետագա ապակայունացման, լարվածության սաստկացման եւ մարդկանց Էլ ավելի մեծ տառապանքների կապակցությամբ»,-ասել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
«Ես ակնկալում եմ, որ Թուրքիան կգործի զուսպ եւ մյուս դաշնակիցների հետ կոորդինացմամբ»,-ասել Է Ստոլտենբերգը եւ հավելել. «Անմիջական անհանգստությունը կապված Է այն բանի հետ, որ կալանավորված ահաբեկիչները չկարողանան փախչել քրդական բանտերից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am