Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՀՀ նախագահը հանդիպել է Ադրին Նազարյանի և Փոլ Քրիքորյանի հետ

ՀՀ նախագահը հանդիպել է Ադրին Նազարյանի և Փոլ Քրիքորյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանին և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ընդգծելով Կալիֆոռնիայի նահանգի, մասնավորապես Լոս Անջելեսի հետ Հայաստանի ունեցած երկարամյա սերտ հարաբերությունների կարևորությունը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է այն ոլորտները, որտեղ համագործակցության և առկա կապերն էլ ավելի խորացնելու առավել մեծ ներուժ կա՝ նոր տեխնոլոգիաներ, գիտություն, կրթություն, էներգետիկա, գյուղատնտեսություն:Ադրին Նազարյանը և Փոլ Քրիքորյանը պատրաստակամություն են հայտնել անել հնարավորը՝ նպաստելու երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացմանը, հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Միացյալ Նահանգներում, մասնավորապես Կալիֆոռնիայի նահանգում հայ համայնքի ներգրավվածությանը տեղի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am