Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի ըմբիշները կմասնակցեն աշխարհի երիտասարդների առաջնությանը

Հայաստանի ըմբիշները կմասնակցեն աշխարհի երիտասարդների առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը կկայանա ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին կմասնակցի նաև Հայաստանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Հունահռոմեական ոճի ըմբիշներից Հայաստանը կներկայացնեն Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Արման Վարդանյանը (82 կգ), Ալբերտ Եղիկյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130կգ)։

Թիմը մրցավայր կմեկնի Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ։ Մրցատեղի կմեկնի նաև մարզիչ Սամվել Գևորգյանը։ 

Ազատ ոճի ըմբիշներից ԱԱ-ում հանդես կգան Ռազմիկ Միսակյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (92 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ)։

Ազատ ոճի թիմը հանդես կգա Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ։ Բուդապեշտ կմեկնեն նաև մարզիչներ Էդգար Ենոքյանը և Ռաֆիկ Գոլեցյանը, ինչպես նաև Գևորգ Ալեքսանյանը՝ որպես մրցավար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am