Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քիմ Քարդաշյանը կիսվել է ՀՀ նախագահի հետ ընթրիքից իր տպավորություններով

Քիմ Քարդաշյանը կիսվել է ՀՀ նախագահի հետ ընթրիքից իր տպավորություններով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով WCIT-2019 ՏՏ համաժողովին մասնակցելու նպատակով այցելել էր Հայաստան, մեր երկրից հեռանալուց հետո շարունակում է կիսվել այստեղ ստացած իր տպավորություններով և արված լուսանկարներով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 38-ամյա հեռուստաաստղը Instagram-ի իր էջում կիսվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած ընթրիքից մի լուսանկարով՝ անելով հետևյալ գրառումը. «Ընթրիքը նախագահ Արմեն Սարգսյանի և նրա ընտանիքի հետ հզոր էր: Հայաստանում այնքան հիանալի բաներ են կատարվում»:

View this post on Instagram

Dinner with President Sarkissian and his family was powerful. So many exciting things happening in Armenia

A post shared by Kim Kardashian West (@kimkardashian) on

Այս հանդիպման մասին ավելի վաղ գրառում էր արվել սոցիալական ցանցերում ՀՀ նախագահի պաշտոնական էջերում: Մասնավորապես, Արմեն Սարգսյանի պաշտոնական Instagram-ի էջում արված գրառման մեջ ասվում էր. «Քիմը և Քորթնին պատմեցին, որ Հայաստան իրենց այցից շատ դրական լիցքեր են ստացել»:

Քիմ Քարդաշյանը Instagram-ում աշխարհում ամենաշատ հետևորդներ ունեցող օգտատերերից է: Նրա հետևորդների թիվն ավելի քան 149 մլն է:

Նախօրեին նա մեկ այլ հրապարակմամբ կիսվել էր Էջմիածնում իր երեխաների մկրտության արարողության լուսանկարներով: Քիմ և Քորթնի Քարդաշյան քույրերն իրենց երեխաներին Էջմիածնում մկրտել էին հոկտեմբերի 7-ի առավոտյան:

Քիմ Քարդաշյանը Հայաստանում էր իր չորս երեխաների, Քորթնիի և նրա երեք երեխաների հետ: Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին: Քույրերն այցելել  էին նաև Ծիծեռնակաբերդ:

Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Վեսթի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի և զարմուհիների հետ առաջին անգամ Հայաստան էր այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում՝ 2015թ. ապրիլին, եղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am