Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանի ԱԳՆ-ն հայտնել Է նավթի մեծ արտահոսքի մասին Կարմիր ծովում լցանավի դեմ գրոհի պատճառով

Իրանի ԱԳՆ-ն հայտնել Է նավթի մեծ արտահոսքի մասին Կարմիր ծովում լցանավի դեմ գրոհի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր ծովում իրանական լցանավի դեմ ձեռնարկված գրոհը հանգեցրել Է նավթի մեծ արտահոսքի եւ շրջակա միջավայրի զգալի աղտոտման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Այդ գործողությունների, այդ թվում՝ տարածաշրջանում շրջակա միջավայրի սաստիկ աղտոտման ողջ պատասխանատվությունն ընկած Է այդ վտանգավոր արկածախնդրության կատարողների վրա»,-ասված Է Մուսավիի հաղորդագրության մեջ, ով նշել Է, որ լցանավի վնասվելու հետեւանքով նավթի խոշոր արտահոսք Է տեղի ունեցել: Ավելի վաղ Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի ազգային նավթընկերության մամուլի ծառայությանը, հայտնել Է, որ Կարմիր ծովում՝ սաուդյան Ջիդդա նավահանգստից ոչ հեռու գտնվող իրանական լցանավի վրա երկու պայթյունի ենթադրյալ պատճառը հրթիռային հարվածն Է: Պայթյունները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 05:00-ին եւ 05:20-ին:

Պայթյուններից հետո նավի վրա հրդեհ Է սկսվել, վնասվել են լցանավի երկու հիմնական պահեստարանները, սկսվել Է նավթի արտահոսը ծով: Լցանավի անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am