Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Լոնդոնը ԵՄ-ին առաջարկում Է սահմանափակ համաձայնագիր կնքել ազատ առեւտրի մասին. Sky News

Լոնդոնը ԵՄ-ին առաջարկում Է սահմանափակ համաձայնագիր կնքել ազատ առեւտրի մասին. Sky News

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի բանակցորդները Եվրամիությանն առաջարկում են սահմանափակ համաձայնագիր կնքել ազատ առեւտրի մասին, որը, Լոնդոնի կարծիքով, կարող Է թագավորությանը թույլ տալ Եվրամիության կազմից դուրս գալ մինչեւ հոկտեմբերի 31-ը՝ ինչպես որ նախատեսված Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 10-ին հայտնել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Բրյուսելի աղբյուրներ:

Ըստ հեռուստաալիքի տվյալների, այդ համաձայնագիրը թույլ կտար զրոյացնել բոլոր սակագները Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի երկրների միջեւ, որոնք կհայտնվեին առանց գործարքի Brexit-ի դեպքում: Միեւնույն ժամանակ դեռեւս պարզ չԷ, թե ինչ ձեւով դրանում կլուծվի մաքսային սահմանի հայտնվելու անխուսափելի խնդիրը, ինչն սկզբունքորեն կարեւոր հարց Է Իռլանդիա կղզու վերաբերմամբ: Դրա մի մասն զբաղեցնում Է Եվրամիության կազմի մեջ մտնող Իռլանդիայի Հանրապետությունը, մյուս մասը՝ Մեծ Բրիտանիայի բաղկացուցիչ մաս կազմող Հյուսիսային Իռլանդիան:

Sky News-ը նաեւ նշում Է, որ Բրյուսելում ոգեւորված են Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ Իռլանդիայի կառավարության ղեկավար Լեո Վարադքարի միջեւ հոկտեմբերի 10-ին կայացած բանակցությունների արդյունքներով: Ամփոփելով դրանց արդյունքները՝ Իռլանդիայի կառավարության ղեկավարը հայտարարել Է, որ Brexit-ի շուրջ գործարքի հասնելը հնարավոր Է մինչեւ հոկտեմբերի վերջը: Հեռուստաալիքի տվյալներով՝ Վարադքարի դիրքորոշման փոփոխությունը կարող Է հանգեցնել այն բանին, որ նրա հետ համեմաշխություն կդրսեւորեն նաեւ Եվրոպայի մյուս ղեկավարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am