Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Նորարար տեխնոլոգիաներն ու բիզնեսի զարգացումը.Կոկա-Կոլա Հելլենիկն իր փորձով կիսվել է WCIT-2019-ին

Նորարար տեխնոլոգիաներն ու բիզնեսի զարգացումը.Կոկա-Կոլա Հելլենիկն իր փորձով 
կիսվել է WCIT-2019-ին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերությունը մասնակցել է Երևանում անցկացվող 23-րդ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT-ին:

«Կոկա-Կոլա Ընկերությունը» աջակցել է համաժողովի կազմակերպման աշխատանքներին, ներկայացրել կայուն զարգացման մոտեցումները, իսկ «Կոկա-Կոլա Հելլենիկ» Խմբի Ռազմավարության, նորարարության և առևտրային լուծումների գծով տնօրեն Գալիպ Օնարը՝ համալրել WCIT-2019-ի շրջանակում անցկացվող թեմատիկ նիստերի խոսնակների թիմը: «Business interrupted»՝ բիզնեսում նորարար տեխնոլոգիաների կիրառման և ընկերությունների զարգացման համար դրանց կարևորությանն անդրադարձող քննարկման ժամանակ Գալիպ Օնարը խոսել է Կոկա-Կոլա Համակարգի ընկերություններում կիրառվող նորարար լուծումների, նպատակների, հնարավորությունների մասին:

«Տեխնոլոգիաների կիրառումն այսօր անհարժեշտ է յուրաքանչյուր ընկերությանը՝ անկախ ոլորտից: Մենք ձգտում ենք տեխնոլոգիական նորարարություններն ու դրանց  առավելությունները հասանելի դարձնել մեր սպառողների համար: Նորարարությունը մեր շարժիչ ուժն է: Նորարար լուծումնմերը խթանում են բիզնեսը: Մրցակցային լինելու համար պետք է հետևել տեխնոլոգիաների զարգացմանը, դիտարկել նորարար գաղափարներ և բարձրացնել դրանց ներկայությունը մեր շուկաներում», նշել է Գալիպ Օնարը:

«Կոկա-Կոլա Հելլենիկ» Խմբի 28 երկրներում նորարարության և տեխնիկական գործընթացները համակարգող փորձագետը կիսվել է փորձառությամբ՝ ընդգծելով ընկերություններում կիրառվող նորարար և թվային տեխնոլոգիաների շնորհիվ սպառողների հետ կապի ամրապնդման ու ծառայությունների բարելավման հնարավորությունները:

«Նորարության երկու ուղղություն ունենք, մեկն ապրանքների նորարարությունն է, մյուսը տեխնոլոգիական: Երկուսն էլ փոխկապակցված են և անհրաժեշտ՝ մեր սպառողներին լավագույն փորձառություն մատուցելու համար: Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր սպառող օրվա ցանկացած պահին մեր ապրանքատեսականիում կարողանա  գտնել իր համար ցանկալի ըմպելիք, իսկ դրա համար նորարար լուծումների կիրառումը պարտադիր է» ասել է ընկերության տնօրենը:

Բիզնեսի զարգացմանը զուգահեռ, նորարար տեխնոլոգիաները ընդլայնում են նաև ընկերության կորպորատիվ պատասխանատվության ծրագրերի հնարավորությունները՝ մասնավորապես բարելավելով թափոններիի վերամշակման և ջրային ռեսուրսների պահպանման գործընթացները:

Կայուն զարգացման մոտեցումները մշտապես գտնվում են ընկերության ուշադրության կենտրոնում: Համաժողովի ընթացքում նույնպես «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» առիթը բաց չի թողել անդրադառնալ թափոնների վերամշակմանը: Ընկերությունը  տրամադրել է պլաստիկի և թղթի սորտավորման հատուկ աղբամաններ, կազմակերպիչներին աջակցելով՝ հավաքագրել և այնուհետև վերամշակել համաժողովի ընթացքում գոյացած թափոնները:

Հայաստանում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը գործում է1996-ից: Բիզնես գործունեությունից զատ, ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը: Թափոնների վերամշակմանը, ջրային ռեսուրսների կառավարմանը, երիտասարդների և համայնքների զարգացմանը, ինչպես նաև երկրի տնտեսական կայունությանն ուղղված նախագծերը մշտապես ընկերության ուշադրության կենտրոնում են:

 

 

 

 

 

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ