Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Հայ պատգամավորները ԵԱՀԿ ԽՎ-ում շեշտել են ԵԱՀԿ անդամ երկրների տնտեսական կապերի կարևորությունը

Հայ պատգամավորները ԵԱՀԿ ԽՎ-ում շեշտել են ԵԱՀԿ անդամ երկրների տնտեսական 
կապերի կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պատգամավորները Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում կարևորել են տնտեսական համագործակցությունը, շեշտել տնտեսական հարաբերություներում խտրականության բացառումը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային ժողովում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակ Կոնջորյանը` ամփոփելով նստաշրջանի արդյունքները:

«Առաջին օրը հիմնականում քննարկվեց ԵԱՀԿ-միջերկրածովյա տարածաշրջան տնտեսական համագործակցությունը: Մենք` հայկական պատվիրակության անդամներս, ակտիվ ելույթներ ունեցանք, կարևորեցինք ԵԱՀԿ անդամ պետությունների տնտեսական համագործակցությունը, դրա ներառականության կարևորությունը, տնտեսական հարաբերություններում խտրականության բացառումը»,-ասաց Կոնջորյանը:

Պատվիրակության անդամներն էապես կարևորել են նաև հակամարտության գոտում բնակվող մարդկանց տնտեսական իրավունքների առաջնայնությունը` նշելով, որ այդ անձինք պետք է օգտվեն այն բոլոր հիմնարար իրավունքներից, որոնցից օգտվում են մյուսները` ԵԱՀԿ տարածաշրջանում:

Անհանդուրժողականության և խտրականության վերաբերյալ քննարկումների ժամանակ հայկական պատվիրակության անդամները ևս ակտիվ ելույթներով են հանդես եկել:

Կոնջորյանը հանդիպում է ունեցել նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ, քննարկել նրա՝ Հայաստան նախատեսվող այցի որոշ մանրամասներ: Ծերեթելին վերահաստատել է Հայաստան այցելելու ցանկությունը:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներն ընթացել են  հոկտեմբերի 4-6-ը Մարակեշում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ