Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճապոնիայում սատկել Է աշխարհում առաջինը կլոնավորված զույգ կովերից մեկը

Ճապոնիայում սատկել Է աշխարհում առաջինը կլոնավորված զույգ կովերից մեկը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի արգելոցում սատկել Է այն կովը, որը քրոջ հետ միասին դարձել Էր իրենց տեսակի առաջին կենդանիները, որոնք լույս աշխարհ Էին եկել կլոնավորման շնորհիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SankeiNews տեղական կայքը:

Ճշտվում Է, որ երկկճղակավորը սատկել Է բնական պատճառներով՝ ապրելով 21 տարի եւ երեք ամիս: Վերջին շաբաթներին կենդանին դժվարությամբ Էր ինքնուրույն տեղաշարժվում: Անցյալ տարի համանման պատճառներով սատկել Էր երկվորյակ կովը: Կենդանիները ծնվել են 1998 թվականի ամռանը: Գիտնականներն օգտագործել Էին նույն այն տեխնոլոգիաները, ինչ եւ 1996 թվականին Դոլլի ոչխարի ստեղծման ժամանակ: Նշվում Է, որ կովերը սերունդ են տվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am