Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփը քննադատել Է իրեն իմպիչմենթի ենթարկելու Բայդենի «խղճուկ» կոչը

Թրամփը քննադատել Է իրեն իմպիչմենթի ենթարկելու Բայդենի «խղճուկ» կոչը
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել Է պետության ղեկավարին իմպիչմենթի ենթարկելու վերաբերյալ Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենի կոչը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա գրել Է Twitter-ի իր օգտահաշվում:
ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարել Է, որ ողորմելի Է համարում քաղաքական գործչի արարքը: «Թմրած Ջո Բայդենը, որն իր Հանթեր որդու հետ միասին միլիոնավոր դոլարներ Է կողոպտել առնվազն երկու երկրից, ինձ իմպիչմենթի ենթարկելու կոչ Է անում»,- հեգնել Է Թրամփը:
Պետության ղեկավարը նաեւ ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ ԱՄՆ-ի քաղաքացիների միայն 25 տոկոսն Է ցանկանում իր պաշտոնաթողությունն իմպիչմենթի արդյունքում: «Դա ընդամենը խարդախների ու վհուկների մեծագույն որսի շարունակությունն Է մեր երկրի պատմության մեջ»,- հավելել Է Թրամփը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am