Թրամփը քննադատել Է իրեն իմպիչմենթի ենթարկելու Բայդենի «խղճուկ» կոչը

Armenpress 10:02, 10 Հոկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել Է պետության ղեկավարին իմպիչմենթի ենթարկելու վերաբերյալ Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենի կոչը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա գրել Է Twitter-ի իր օգտահաշվում: ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարել Է, որ ողորմելի Է համարում քաղաքական գործչի արարքը: «Թմրած Ջո Բայդենը, որն իր Հանթեր որդու հետ միասին միլիոնավոր դոլարներ Է կողոպտել առնվազն երկու երկրից, ինձ իմպիչմենթի ենթարկելու կոչ Է անում»,- հեգնել Է Թրամփը:Պետության ղեկավարը նաեւ ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ ԱՄՆ-ի քաղաքացիների միայն 25 տոկոսն Է ցանկանում իր պաշտոնաթողությունն իմպիչմենթի արդյունքում: «Դա ընդամենը խարդախների ու վհուկների մեծագույն որսի շարունակությունն Է մեր երկրի պատմության մեջ»,- հավելել Է Թրամփը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am