Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայտարարվել են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Հայտարարվել են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջոն Գուդենաֆը, Սթենլի Ուիթինգհեմը եւ Ակիրա Յոշինոն քիմիայի բնագավառում 2019 թվականի Նոբելյան մրցանակ են ստացել լիթիումաիոնային մարտկոցների մշակման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այդ թեթեւ, վերալիցքավորվող եւ հզոր մարտկոցներն այժմ օգտագործվում են ամենուրեք, այդ թվում՝ շարժական հեռախոսներում ու նոութբուքերում, ինչպես նաեւ Էլեկտրական ավտոմոբիլներում: Նրանք կարող են զգալի քանակությամբ Էներգիա պահպանել վերականգնվող աղբյուրներից՝ արեւից ու քամուց»,-հայտարարել են Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեում:

Նախօրյակին ֆիզիկայի բնագավառում 2019 թվականի Նոբելյան մրցանակը շնորհել են Ջեյմս Փիբլզին «ֆիզիկական տիեզերաբանության ոլորտում տեսական հայտնագործությունների համար», Միշել Մայորին եւ Դիդիե Կելոյին՝ «արեւանման աստղի ուղեծրում Էկզոմոլորակների հայտնաբերման համար»:

Հոկտեմբերի 7-ին բժշկության բնագավառում 2019 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել Է Ուիլյամ Քելինին, Պետեր Ռատկլիֆին եւ Գրեգ Սեմենցեին: Դափնեկիրների պարգեւատրման արարողությունը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Նոբելյան մրցանակի հիմնադիր՝ շվեդ ձեռնարկատեր եւ գյուտարար Ալֆրեդ Նոբելի (1833-1896 թթ.) մահվան օրը: Նրա կողմից կտակված հինգ մրցանակից չորսը սովորաբար հանձնվում Է Ստոկհոլմում: Խաղաղության մրցանակը, դրա հիմնադրի կամքի համաձայն, հանձնվում Է Օսլոյում, նույնպես դեկտեմբերի 10-ին: Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի գումարը կազմում Է 9 մլն շվեդական կրոն (950 հազար դոլարից փոքր-ինչ պակաս): Ֆիզիոլոգիայի եւ բժշկության գծով մրցանակի հանձնումով մեկնարկել Է «նոբելյան շաբաթը»:

Հոկտեմբերի 10-ին կհայտարարվեն 2018 եւ 2019 թվականների համար գրականության բնագավառի դափնեկիրները: Խաղաղության մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա հոկտեմբերի 11-ին: Ալֆրեդ Նոբելի հիշատակին տնտեսական գիտությունների գծով մրցանակը, որը 1969 թվականին հիմնվել Է Շվեդիայի բանկի կողմից, կշնորհվի հոկտեմբերի 14-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am