Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը բարելավել է իր դիրքը Համաշխարհային մրցունակության զեկույցում

Հայաստանը բարելավել է իր դիրքը Համաշխարհային մրցունակության զեկույցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակվող «Համաշխարհային մրցունակության զեկույց 2019»-ի համաձայն՝ Հայաստանը 1.4 միավորով բարելավել է իր մրցունակության համաթիվը, ինչի արդյունքում մեկ հորիզոնականով առաջ է անցել նախորդ տարվա դասակարգման համեմատ: Բարելավման արդյունքում Հայաստանը 141 երկրների շարքում զբաղեցրել է 69-րդ հորիզոնականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լավագույն ցուցանիշը Հայաստանը գրանցել է Աշխատուժի շուկա հենասյունով՝ 141 երկրների թվում զբաղեցնելով 32-րդ տեղը: Միևնույն ժամանակ հենասյուների թվում ամենամեծ առաջընթացը գրանցվել է Մակրոտնտեսական միջավայրի համար, որտեղ Հայաստանի դիրքերը նախորդ զեկույցի համեմատ բարելավվել են 25 կետով՝ զբաղեցնելով 64-րդ տեղը:

Էականորեն բարելավվել է նաև Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացվածությունը, որի հենասյունով Հայաստանը դիրքերը բարելավել է 18 հորիզոնականով՝ զբաղեցնելով 69-րդ տեղը:

Զեկույցի համաձայն՝ նահանջ է արձանագրվել Ապրանքների շուկայի արդյունավետություն հենասյան ցուցանիշներում, ինչով Հայաստանի դիրքը հետընթաց է արձանագրել 5 կետով:

Եվրասիական տարածաշրջանի երկրների խմբում Ադրբեջանն առաջընթաց է արձանագրել 11 կետով, Ղազախստանը՝ 4 կետով, Մոլդովան 2 կետով եւ Ղրղզստանը 1 կետով: Հետընթաց արձանագրած երկրներից են Վրաստանը՝ 8 կետ, Տաջիկստանը՝ 2 կետ եւ Ուկրաինան՝ 2 կետ: Ռուսաստանը պահպանել է իր դիրքը և 141 երկրների թվում զբաղեցնում է 43-րդ տեղը:

Համաշխարհային մրցունակության համաթվով Հայաստանին մոտ գտնվող երկրներն են Վիետնամը, Հնդկաստանը, Հորդանանը և Բրազիլիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am