Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Հայաստանի Հանրապետություն օրաթերթ. ԱԳՆ հետ համատեղությամբ աշխատելու անհրաժեշտությունը պետք է շեշտվի

Հայաստանի Հանրապետություն օրաթերթ. ԱԳՆ հետ համատեղությամբ աշխատելու 
անհրաժեշտությունը պետք է շեշտվի

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. « ՀՀ-ն դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դեսպանություններ, հյուպատոսություններ ունի շուրջ 100 երկրներում, բազմաթիվ երկրներում ունենք նաեւ ներկայացուցչություններ միջազգային կազմակերպություններում: Ավելի քան 60 երկրների դեսպանատներ ու հյուպատոսություններ էլ կան մեր երկրում, ինչը եւս գործելու լուրջ ոլորտ է, որտեղ ՀՀ ԱԳՆ-ի աջակիցներ կարող են լինել արդեն հայաստանահայերը, բազմաբնույթ քաղաքական, հասարակական, կրոնական, մշակութային եւ այլ կազմակերպությունների միջոցով: Թվում է՝ սա առանց ասելու էլ կա, սակայն սերտ համագործակցությունը ԱԳՆ-ի հետ, միշտ չէ, որ պահպանվում է եւ համատեղվում: Իսկ դա իրապես կարեւոր է: Թե՛ Հայաստանում ու Արցախում, թե՛ Սփյուռքում ԱԳՆ հետ համատեղությամբ աշխատելու անհրաժեշտությունը պետք է շեշտվի:

Քաղաքական ասպարեզում մեր որոշ կազմակերպություններ կրկին սկսել են արծարծել ոչ միայն 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի հակահայկական լինելու հարցը, առանց հայության մասնակցության հայկական շահերի անտեսումը այդ պայմանագրում, ինչպես նաեւ 1921թ. կոմկուսի կովբյուրոյի եւ 1924թ. Ադրբեջանի կոմկուսի որոշումների իրավական լինելը Արցախի եւ Նախիջեւանի՝ Ադրբեջանի կողմից «սեփականացման» հարցերը: Որոշ ազգային քաղաքական կազմակերպություններ նաեւ 1922թ. Փարիզում կայացած Ազգերի Լիգայի (ՄԱԿ-ի նախորդը) փաստաթղթերն են վեր հանում: Այլ օրինակներ էլ կան: Պարզապես այդ ամենը՝ այս բոլոր հարցերի համախումբը միջազգայնորեն ներկայացնելը պետք է ծավալվի ՀՀ ԱԳՆ հետ սերտ համագործակցության պայմաններում: Եթե կարիք լինի, ապա մեր երկրի արտաքին գերատեսչության կողմից պետք է աշխատանքի բաժանում կատարվի՝ այդ եւ այլ հարցերում ընդգրկելով հայկական քաղաքական, հանրային ու իրավական հնարավորությունները Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ