Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպիտակ տունը հրաժարվեց մասնակցել Թրամփի իմպիչմենթի ընթացակարգին

Սպիտակ տունը հրաժարվեց մասնակցել Թրամփի իմպիչմենթի ընթացակարգին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տունը հրաժարվել Է մասնակցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգին: Այդ մասին ասված Է այն նամակում, որը ԱՄՆ-ի ղեկավարի խորհրդական Փեթ Չիպոլոնեն ուղարկել Է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ: Փաստաթուղթը հրապարակված Է Սպիտակ տան կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նամակում նշվում Է, որ հետաքննությունը, որն իմպիչմենթի ընթացակարգ սկսելու առիթ Է դարձել, ոչ մի օրինական հիմք չունի: Չիպոլոնեն հետաքննությունը համարում Է անարդարացի ու ոչ անաչառ, ինչպես նաեւ մատնանշում Է, որ այն կարող Է վնասել գործադիր իշխանության ինստիտուտին եւ իշխանությունների բաժանման սկզբունքին: Մեկնաբանելով նամակը՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը իմպիչմենթը որակել Է «պարտիզանական գործողություններ», որոնք վիրավորում են ԱՄՆ-ի Սահմանադրությանը:

«Նախագահը ոչ մի վատ բան չի արել, եւ դեմոկրատները դա գիտեն»,- պնդում Է Գրիշեմը: Նա գտնում Է, որ իմպիչմենթի ընթացակարգի օգնությամբ դեմոկրատները հույս ունեն ազդել ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրությունների վրա: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հոկտեմբերի 8-ի երեկոյան տարածված հայտարարության մեջ Թրամփի իմպիչմենթի շրջանակում հետաքննության հարցում համագործակցելուց Սպիտակ տան հրաժարվելը գնահատել Է որպես ժողովրդավարությանը դավաճանելը թաքցնելու փորձ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am