ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ին սպասվող իրադարձությունները
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ՀՀ ԱԺ-ում կշարունակվի հերթական քառօրյա նիստը:
«WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի բացմանն ընդառաջ լրատվամիջոցները հնարավորություն ունեն հետևելու «WCIT» նվագախմբի բաց փորձին: Նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը կներկայացնեն մանրամասներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կակայանա նախարար Ֆելիքս Ցոլակյանի մամուլի ասուլիսը: Նա կներկայացնի արված աշխատանքն ու կանդրադառնա առաջիկա ծրագրերին:
Երևանում կներկայացվի Հայաստանի համար մշակված «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցը։ Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիա»-ն կքննարկի ԵԱՏՄ շրջանակներում ավտոմեքենաների ներմուծման մասքատուրքերի հնարավոր փոփոխության հարցը:
ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը կազմակերպում է Հնդկաստանի տեխնիկական եւ տնտեսական համագործակցության ծրագրի օր: Այն Հնդկաստանի կառավարության առաջատար ծրագրերից է:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում «Ուսուցչի օրվա» նախօրեին կանցկացվի տոնական համերգ, որի ընթացքում պարգեւներ կհանձնվեն դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին և նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակներին:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում