Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Պետբյուջեից կուսակցությունների ֆինանսավորման ավելացման շուրջ քննարկումները շարունակվում են

Պետբյուջեից կուսակցությունների ֆինանսավորման ավելացման շուրջ քննարկումները 
շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, զրուցելով ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող, «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանի հետ, գրում է․ «ԱԺ խմբակցություններից կազմված ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը պարբերաբար հանդիպումներ է անցկացնում փորձագետների, հասարակական կազմակերպությունների, ԿԸՀ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկումների ընթացքում արդեն իսկ մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, իսկ մի մասն էլ դեռ քննարկումների ակտիվ փուլում է։ «Քննարկել ենք այսօր գոյություն ունեցող օրենսդրական կարգավորումները եւ օրենքը գնահատել ենք Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում։ Համաձայնություն են ձեռք բերել այն հարցի շուրջ, որ օրենքի տրամաբանությունը պետք է կառուցվի ազատականացման ուղղությամբ։ Գործող օրենքով ունենք ամրագրված դրույթներ, որոնք այսպես թե այնպես չեն պահպանվում, մինչդեռ նախընտրում ենք ունենալ այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնց իրականացումը հնարավոր է» ։

Բովանդակային առումով անդրադարձել են ներկուսակցական ընթացակարգերի հստակեցմանը, ինչպես նաեւ քննարկվել է ներքին ժողովրդավարության խիստ պայմաններ սահմանելու անհրաժեշտության հարցը։ Դեռեւս քննարկումներ են ընթանում պետական բյուջեից կուսակցությունների ֆինանսավորման ավելացման շուրջ։ Կան մի քանի առաջարկներ կան, ըստ մի մոտեցման խոսք է գնում թիրախավորված ֆիանսավորման, մյուս մոտեցմամբ՝ ընդհանուր գումար տրամադրելուն։ Այսպես, եթե գործող օրենքով մեկ քվեն 40 դրամ է, ապա առաջարկում են ավելացնել այդ գումարը, ինչպես նաեւ ընդլայնել բյուջեից ֆինանսավորում ստացող կուսակցությունների շրջանակը, ինչն, ըստ պատգամավորի, կնպաստի կուսակցական համակարգի կայացմանը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ