Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը ցանկանում է մեծացնել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը. ՀՀ վարչապետ

Հայաստանը ցանկանում է մեծացնել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը. ՀՀ 
վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է մեծացնել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունն այնպես, որ դա որևէ կերպ չխոչընդոտի այլ հարաբերությունների բնականոն զարգացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք գիտենք Իրանի շուրջ ստեղծված կոնյունկտուրան, մենք գիտենք մեր ցանկությունը՝ մեծացնել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը և դա անել այնպես, որ դա որևէ կերպ չխոչընդոտի մեր այլ հարաբերությունների բնականոն զարգացմանը: Եվ անել այնպես, որ դա չխոչընդոտի այլ ուղղություններով Իրանի հարաբերությունների զարգացմանը»,- նշեց նա:

Փաշինյանի խոսքով՝ այս խնդիրը բազմաթիվ նրբություններ ունի, որոնց վրա պետք է աշխատել, և կողմերը ցանկանում են միասին գտնել ճիշտ լուծումները:

Հոկտեմբերի 1-ի Երևանում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը ողջունել է իրանական կողմի պատրաստակամությունը` ընդլայնելու գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը: Հայաստանի վարչապետը և Իրանի նախագահը երկու երկրների կառավարությունների պատասխանատուներին հանձնարարել են սեղմ ժամկետներում մշակել և ներկայացնել նշված ոլորտում համագործակցության ընդլայնման առաջարկություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am