Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Ապրիլ

Երիտասարդ շախմատիստները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում  

Երիտասարդ շախմատիստները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող երիտասարդ շախմատիստները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Մումբայ քաղաքում մեկնարկում է մինչև 14, 16, 18 տարեկանների  աշխարհի առաջնությունը:  Մրցաշարերում Հայաստանը կներկայացնեն 8 պատանի շախմատիստներ: Մինչև 18 տարեկան տղաների մրցաշարում հանդես են գալու Շանթ Սարգսյանը և Արթուր Դավթյանը: Մինչև 16 տարեկան տղաների պայքարում Հայաստանը կներկայացնի Մամիկոն Ղարիբյանը: Մինչև 14 տարեկանների ենթախմբում հանդես կգան Ալեքս Սահակյանը և Արսեն Դավթյանը:

Աղջիկների մրցաշարում հանդես կգան Աստղիկ Հակոբյանը (մ 14), Սրբուհի Սարգսյանը (մ 16) և Աննա Խաչատրյանը (մ 18): 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ