Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայտարարվել են տարվա լավագույն սերիալները

Հայտարարվել են տարվա լավագույն սերիալները
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Vulture պորտալի կինոքննադատները կազմել են լավագույն սերիալների վարկանիշը, որոնք հասցրել են թողարկվել 2019 թվականի սկզբից: Ցուցակում տեղ Է գտել 36 հեռուստաշոու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մասնավորապես, ցուցակում նշվել են HBO հեռուստաալիքի «Չեռնոբիլ», «Էյֆորիա» սերիալները, «Բանականության որսորդների» երկրորդ եթերաշրջանը եւ «Իսկական դետեկտիվի» երրորդ մասը, ինչպես նաեւ Մայքլ Ջեքսոնի մասին «Լքելով Նեւեռլենդը» բազմասերիանոց ֆիլմը, որտեղ երգչին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ:
FX ալիքից ցուցակում հայտնվել են խորեոգրաֆ Բոբ Ֆոսիի եւ պարուհի Գվեն Վերդոնի մասին «Ֆոսի/Վերդոն» պատմական դրաման, որոնք 1950-կան թվականներին ստեղծագործական տանդեմ Էին ձեւավորել Նյու Յորքում, եւ «Ինչով ենք մենք զբաղված ստվերում» կատակերգությունը:
Netflix ծառայությունը ցուցակ Է մտել այնպիսի սերիալներով, ինչպիսիք են՝ «Անհավանականը», «Մատրյոշկայի կյանքը», «OA» միստիկական նախագծով, որը հիմնված Է «Երբ նրանք մեզ կտեսնեն» դրամայի իրական իրադարձությունների վրա, «Մուգ բյուրեղ. դիմադրության դարաշրջան» անիմացիոն մուլտսերիալով եւ «Շատ տարօրինակ գործերի» երրորդ եթերաշրջանով:
Նաեւ ցուցակում նշվել են Amazon-ի «Անպիտանը» եւ «Չեղարկում» շոուները, «ՓԵՆ15» կատակերգությունը եւ «Խելառ նախկինի» չորրորդ եթերաշրջանը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am