Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը հանդիպել է ԱՄՆ «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի պատվիրակության հետ

Բակո Սահակյանը հանդիպել է ԱՄՆ «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի 
պատվիրակության հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին  Հանրապետական բժշկական կենտրոնում հանդիպել է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի պատվիրակության անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում առողջապահության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահը կարեւոր է համարել տարբեր երկրների առաջատար կազմակերպությունների հետ փոխգործակցությունը՝ երախտագիտություն հայտնելով «Adventist Health Glendale» կազմակերպությանն Արցախին սատարելու համար:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am