Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թբիլիսիում վստահ են, որ Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի ավելացումը կնպաստի տնտեսության աճին

Թբիլիսիում վստահ են, որ Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի ավելացումը կնպաստի տնտեսության աճին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանից թռիչքների ժամանակավոր արգելքի չեղարկումը եւ ռուս զբոսաշրջիկների թվաքանակի ավելացումը կնպաստեն վրացական տնտեսության ամրապնդմանն ու աճին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին հայտարարել Է Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնավան՝ կառավարության նիստից հետո կայացած բրիֆինգում:

«Եթե թռիչքները վերականգնվեն մոտ ապագայում, դա միանշանակ դրական ազդանշան եւ զարգացում կլինի մեր շուկայի համար: Հաշվի առեք, որ մոտենում Է ձմեռային տուրիստական տարեշրջանը: Մեր լեռնադահուկային առողջարաններն սպասում են զբոսաշրջիկներին, այդ թում եւ՝ Ռուսաստանից: Այն ամենը, ինչ օգուտ կբեերի մեր տնտեսությանը, զբոսաշրջությանը, առանձին ընտանիքների ու փոքր բիզնեսին, լավ ու դրական Է մեզ համար»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am