Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրախորհրդարանականները մերժել են Հունգարիայի և Ռումինիայի թեկնածուներին Եվրահանձնաժողովի նոր կազմում

Եվրախորհրդարանականները մերժել են Հունգարիայի և Ռումինիայի թեկնածուներին 
Եվրահանձնաժողովի նոր կազմում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները մերժել են Ռումինիայի եւ Հունգարիայի թեկնածուներ Ռովանա Պլումբին եւ Լասլո Տրոչանին Եվրահանձնաժողովի (ԵՀ) նոր կազմի պաշտոններում՝ «շահերի բախման» պատճառով: Օրենսդիրների քվեարկությունը կայացել Է սեպտեմբերի 30-ին Բրյուսելում, որտեղ սկսվել են եվրակոմիսարների պաշտոնների թեկնածուների հրապարակային ունկնդրումները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԵՀ-ի նշանակված նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը սեպտեմբերի 10-ին հրապարակել Է այդ մարմնի նոր կազմը, որը պետք Է աշխատանքն սկսի նոյեմբերի 1-ին: Այսպես, ռումինուհին հավակնում Էր տրանսպորտի եվրակոմիսարի պաշտոնին, իսկ Հունգարիայի արդարադատության նախկին նախարարը պետք Է զբաղվեր Եվրամիության ընդլայնմամբ եւ հարեւանության քաղաքականությամբ: Այժմ, երբ պատգամավորները մերժել են նրանց թեկնածությունները, ֆոն դեր Լյայենը պետք Է «ելք գտնի» Եվրախորհդարանի ղեկավար Դավիթ Սասոլիի հետ, պարզաբանել են ԵՀ-ում:

Ինչպես ՏԱՍՍ-ին պարզաբանել Է ԵՀ-ի աղբյուրը, ԵԽ-ում քվեարկության արդյունքները չեն նշանակում, թե Պլումբը եւ Տրոչանին միանգամից ջնջված են թեկնածուների ցուցակից: «Հնարավոր Է, որ կողմերին հաջողվի կարգավորել այդ «շահերի բախումը», եւ այդ ժամանակ նրանց թեկնածությունները հավանության կարժանանան: Իսկ եթե ոչ, ապա այդ դեպքում ֆոն դեր Լյայենը պետք Է նոր թեկնածուների ներկայացնի այդ երկրներից»,- նշել Է նա: Հավելենք, որ նոր Եվրահանձնաժողովում կլինի 27 եվրակոմիսար՝ մեկական Եվրամիության յուրաքանչյուր երկրից, բացառությամբ Մեծ Բրիտանիայի, որը պետք Է Միությունը լքի մինչեւ հոկտեմբերի 31-ը, այսինքն՝ մինչեւ նոր Եվրահանձնաժողովի աշխատանքի սկսվելը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am