Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է. 

«Հարգելի Նիկոլայ Իվանի, 

սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-ամյակի առթիվ: 

Ձեր ստեղծագործական աշխատանքով և նվիրվածությամբ Դուք իրավամբ համաժողովրդական հարգանք և ճանաչում եք վաստակել եղբայրական Ռուսաստանում: Ձեր՝ պատասխանատու, իմաստուն պետական գործչի հարուստ փորձը, պրոֆեսիոնալիզմը և լայն գիտելիքները մշտապես ծառայել են ի շահ ռուսաստանյան ժողովրդի:  

Հայաստանում Ձեզ ճանաչում և սիրում են ոչ միայն որպես ականավոր քաղաքական գործչի, այլև որպես հայ ժողովրդի իսկական ընկերոջ, ով մեզ անգնահատելի օգնություն է ցուցաբերել Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո: Եվ պատահական չէ, որ աշխատանքի կազմակերպման գործում ունեցած անձնական մեծ ներդրման և դժվարին ժամանակներում հայ ժողովրդին բացառիկ բարոյական աջակցություն ցուցաբերելու համար Դուք իրավամբ արժանացել եք «Հայաստանի ազգային հերոսի» բարձրագույն կոչմանը: 

Տասնամյակներ շարունակ Ձեր գործունեությունն ուղղված է եղել հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը, որի կարևոր հարթակներից մեկը միջխորհրդարանական համագործակցությունն է, որի զարգացման և խորացման գործում դժվար է գերագնահատել Ձեր անձնական դերակատարությունը: 

Դուք միշտ ցանկալի հյուր եք Հայաստանում:

Հարգելի Նիկոլայ Իվանի, 

մաղթում եմ Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին ու մտերիմներին քաջառողջություն, անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ և ամենայն բարիք»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am