Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ 
Էմանուել Մակրոնին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան առնչությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում ասվում է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Խորը ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան մասին։ Ֆրանսիան կորցրեց մեր ժամանակների իր լավագույն զավակներից մեկին:

Կորուստը մեծ է նաև Հայաստանի և հայ ժողովրդի համար: Ժակ Շիրակը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ճարտարապետն էր, որի օրոք մեր երկրների միջև համագործակցությունը հասավ աննախադեպ մակարդակի: Նա Ֆրանսիայի առաջին նախագահն էր, որ 2006թ. սեպտեմբերի 30-ին պետական այց կատարեց Հայաստան:

Ժակ Շիրակն անձնապես մեծ ջանքեր գործադրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում՝ այդ նպատակով Փարիզում նախաձեռնելով կողմերի միջև հանդիպումներ և հագեցած քննարկումներ:

Հայ ժողովուրդը երախտապարտ է և երբեք չի մոռանա մեր ժամանակների մեծ քաղաքական գործիչ և հումանիստ Ժակ Շիրակի ծանրակշիռ ներդրումը մարդկության դեմ հանցագործությունների վերհանման և դատապարտման գործում, որի ակնառու վկայությունը 2001թ. հունվարի 29-ին Ֆրանսիայի կողմից օրենքի ուժով Հայոց ցեղասպանության ճանաչումն է:

Կորստի այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը և խորը ցավակցություններս հղում Ֆրանսիային և բարեկամ ֆրանսիացի ժողովրդին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am