Հասարակական

Բադասյանը հիմնավոր է համարում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ դիմումը

1 րոպեի ընթերցում

Բադասյանը հիմնավոր է համարում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ դիմումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հիմնավոր է համարում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնած ԱԺ դիմումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բադասյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«ԱԺ-ն, օգտվելով իրեն վերապահված լիազորությունից, ներկայացրել է համապատասխան փաստաթուղթ: «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված փաստաթղթի հիմնավորումներում նշված է, թե ինչն են իրենք դիտում էական խախտում: Իմ կարծիքով էլ կան խնդիրներ, որոնք ԱԺ-ի կողմից արձանագրվել են, եւ ներկայացվել է համապատասխան փաստաթուղթ: Կա ողջամիտ եզրակացություն, որ թույլ է տրվել էական կարգապահական խախտում: Ես հիմնավոր եմ համարում ԱԺ դիմումը»,- նշեց Բադասյանը:

Նրա խոսքով՝ Կառավարության ներկայացրած ռազմավարության մեջ նույնպես նշված է, որ պետք է կյանքի կոչվի Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով սահմանված ՍԴ-ի մոդելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում