Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Պակիստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 34-ի

Պակիստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 34-ի

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի եւ Հնդկաստանի սահմանամերձ գոտում սեպտեմբերի 24-ի ցերեկը տեղի ունեցած՝ 6,3 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվն ավելացել Է մինչեւ 34, տուժել Է 459 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Express Tribune թերթը:

Ավելի վաղ հաղորդվել Էր 26 զոհվածների եւ ավելի քան 300 տուժածների մասին:

Ինչպես նշել Է թերթը՝ վկայակոչելով Միրփուրի շրջանային վարչակազմին, տուժածների թվից 160 մարդ գտնվում Է օրհասական վիճակում: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Պակիստանի հյուսիսային եւ հյուսիսարեւելյան շրջանների մեծ մասում, այդ թվում՝ հանրապետության մայրաքաղաք Իսլամաբադում: Հնդկաստանում, մինչդեռ, երկրաշարժի կապակցությամբ սահմանամերձ գոտում արտակարգ միջոցներ չեն հայտարարվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am